26 01 2024

Հույս ունենք` Երևանը և Բաքուն շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիրը. Ղարիբաշվիլի



Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին  Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք պատմականորեն շատ ուժեղ դաշնակիցներ ու բարեկամներ ենք և ոչ միայն հարևաններ: Մենք դե ֆակտո ռազմավարական գործընկերներ էինք, սակայն այսօր ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր»,–ասել է Վրաստանի վարչապետը։

Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիրը, ինչն անխոս կնպաստի և կհզորացնի երկրներում խաղաղությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ